Ռուսաստանի ԴԱԾ-ն գիտեր «Դոմոդեդովոյում» ահաբեկչության մասի՞ն

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ի գիշերը ԴԱԾ-ն ստուգում էր Մոսկովյան մարզում մահապարտ-ահաբեկչի մասին տեղեկությունները: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտը»` հղում կատարելով իրավապահ մարմիններից աղբյուրին:

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, ահաբեկչին փնտրում էին ոչ թե «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ արդյունքում տեղի ունեցավ պայթյունը, այլ Զելենոգրադում: Հետախուզությունն արդյունք չտվեց:

«Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում պայթուցիկ սարքը գործարկվել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 7 կիլոգրամից ոչ պակաս:

Մոսկովյան ժամանակով 18:00-ի դրությամբ ՌԴ Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, հայտնի է 31 զոհվածների և մոտ 130 տուժածների մասին: «Դոմոդեդովո» են ուղարկվել շտապօգնության 30 մեքենաներ:

Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ): «Դոմոդեդովոյում», ինչպես նաև Մոսկվայի մյուս հասարակական վայրերում խստացված են անվտանգության միջոցառումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---