«Դոմոդեդովոյում» ահաբեկչության վայրում հայտնաբերվել է մահապարտ-ահաբեկչի գլուխը

PanARMENIAN.Net - «Դոմոդեդովոյում» ահաբեկչության վայրում տղամարդու գլուխ է հայտնաբերվել, օպերատիվ աշխատողները ենթադրում են, որ դա մահապարտ-ահաբեկչի մնացորդն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դեպքի վայրից:

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---