«Դոմոդեդովոյում» ահաբեկչության արդյունքում տուժածների թվում հայեր կան

«Դոմոդեդովոյում» ահաբեկչության արդյունքում տուժածների թվում հայեր կան

PanARMENIAN.Net - Հրապարակվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մոսկովյան ժամանակով 20:00 դրությամբ Բուժիչ-պրոֆիլակտիկ հաստատություններ տեղափոխվածների ցուցակը: Նախնական տվյալներով, պայթյունից տուժել է մեկ հայ` 1969 թվականի ծնված Կարեն Միքայելի Գալստյանը:

«Դոմոդեդովոյում» ահաբեկչության արդյունքում տուժածների թիվը հասել է 35-ի: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---