Ենթադրվում է, որ «Դոմոդեդովոյում» պայթյունն արաբական ծագումով 30-35 տարեկան տղամարդ է իրագործել

Ենթադրվում է, որ «Դոմոդեդովոյում» պայթյունն արաբական ծագումով 30-35 տարեկան տղամարդ է իրագործել

PanARMENIAN.Net - Նախնական վարկածի համաձայն, մահապարտ-ահաբեկիչը, որն իրագործել է պայթյունը «Դոմոդեդովո» օդանավակայանում, արաբական ծագումով 30-35 տարեկան տղամարդ է: Ավելի վաղ պայթյունի վայրում տղամարդու գլուխ էր հայտնաբերվել: Ինչպես ենթադրում են օպերատիվ աշխատողները, դա մահապարտ-ահաբեկչի մնացորդներն են:

«Դոմոդեդովոյում» ահաբեկչության արդյունքում տուժածների թիվը հասել է 35-ի: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ):

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---