Թոմաս Համմարբերգը կոչ է արել Թուրքիային ապահովել կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

Թոմաս Համմարբերգը կոչ է արել Թուրքիային ապահովել կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Թուրքիային ապահովել ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: «Հարկավոր է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել պաշտպանելու համար նրանց իրավունքները»,-ասվում է թուրքական կառավարությանը հասցեագրված ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի նամակում:

Համմարբերգը խորհուրդ է տվել բացել Ստամբուլի հունական եկեղեցու ճեմարանը, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Մարդու իրավունքների դատարանի որոշումների կատարման դանդաղ տեմպերով, գրում է Today's Zaman-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---