Ռուսաստանն Ադրբեջանին զինում է ԱԿ-74Մ ինքնաձիգերով

Ռուսաստանն Ադրբեջանին զինում է ԱԿ-74Մ ինքնաձիգերով

PanARMENIAN.Net - Այս տարվա վերջին Ադրբեջանում ռուսական լիցենզիայով կհավաքվեն առաջին ԱԿ-74Մ ինքնաձիգերը, հայտնել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը: «Ներկայումս ընթանում է ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքման գործընթացի յուրացումը` ռուսական «Իժմաշ» կոնցեռնի հետ ստորագրած գործարքի համաձայն: Ադրբեջանցի մասնագետների կողմից հավաքած առաջին ինքնաձիգերը կհայտնվեն այս տարվա վերջին»,- հաղորդել է նա ԱՄԷ մայրաքաղաքում ընթացող ԱՅԴԵՔՍ-2011 սպառազինության և ռազմական տեխնիկայի սալոնում:

Ինչպես պարզաբանեցին «Իժմաշ» կոնցեռնի ներկայացուցիչները, ներկայումս Կալաշնիկովի ինքնաձիգերի լիցենզիոն արտադրության գործարքներ ստորագրվել են միայն երկու երկրների հետ: Վենեսուելայում 7,62մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-103 ինքնաձիգերի արտադրության գործարան կկառուցվի, իսկ Ադրբեջանում յուրացվում է 5,45մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքումը:

Ադրբեջանում ինքնաձիգերը կհավաքվեն ռուսական համալրողների կիրառմամբ, սակայն ժամանակի ընթացքում հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը կյուրացնի ԱԿ-74Մ-ի որոշ դետալների արտադրությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գործարքը հաշվարկված է 10 տարվա համար, ինքնաձիգերի տրամադրման տարեկան ծավալը 12 հազ. միավոր է: Գործարքի պայմանների համաձայն, Ադրբեջանում արտադրված ԱԿ-103 ինքնաձիգերը մատակարարվելու են միայն երկրի պաշտպանության նախարարությանն ու մյուս ուժային կառույցներին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---