Դինքի սպանությունն արժեցել է 120 դոլա՞ր

Դինքի սպանությունն արժեցել է 120 դոլա՞ր

PanARMENIAN.Net - «Յասին Խայալը Ստամբուլ մեկնելուց առաջ ինձ հանձնել է 180 լիր (120 դոլար), ատրճանակ և Հրանտ Դինքի լուսանկարը: Բայց ես չգիտեմ, թե ինչու եմ կատարել այդ հանցագործությունը»,- Ստամբուլի անչափահասների դատարանում հայտարարել է Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օղյուն Սամաստը:

Նրա խոսքերով, նա ոչինչ չի հիշում, որովհետև սպանության օրից անցել է 4 տարի: «Ես ամեն ինչ մոռացել եմ: Ես նույնիսկ չեմ հիշում դատարանում իմ ելույթը: Եթե հիմա իմ ցուցմունքներն իրարամերժ լինեն, ես սուտասան կլինեմ: Եթե դուք ընթերցեք իմ նախկին ցուցմունքները, ես կպատասխանեմ դատավորի հարցերին»,- ասել է Սամաստը, հաղորդում է CNN-Turk-ը:

Ավելի վաղ Սամաստը ճանաչվել է չափահաս, և գործը լսվել է առաջին ատյանի դատարանում: Ավելի ուշ, փաստաբանները հասել են նրան, որ Սամաստը հանցագործության կատարման պահին ճանաչվել է անչափահաս, և գործը հանձնվել է անչափահասների գործերով դատարան:

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում թերթի խմբագրության շենքի դիմաց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---