WikiLeaks. ԱՄՆ-ն դեռևս 2008-ին գիտեր Քադդաֆիի վարչակարգի տապալման ծրագրերի մասին

WikiLeaks. ԱՄՆ-ն դեռևս 2008-ին գիտեր Քադդաֆիի վարչակարգի տապալման ծրագրերի մասին

PanARMENIAN.Net - Արևելյան Լիբիայի ջիհադիստների` Մուամմար Քադդաֆիի վարչակարգի տապալման ծրագրերի մասին պաշտոնական Վաշինգտոնը տեղյակ էր առնվազն 2008 թվականի փետրվարից: Այդ մասին ասվում է WikiLeaks կայքի կողմից հրապարակված գաղտնի դիվանագիտական հեռագրերում:

Ամերիկյան դիվանագիտական հեռագրերում, որոնք թվագրվում են 2008 թվականի փետրվար և հունիս ամիսներով, նկարագրվում է արևելյան Լիբիայի վերածումը ջիհադի համաշխարհային բնի:

Մի հեռագիր նկարագրում է ամերիկյան դիվանագետի զրույցն անհանգստացած լիբիական գործարարի հետ, որը պատմում է. «Դերնայի մզկիթները շահիդների հետագա գործունեության և վարչակարգի դեմ օպերացիաների լայն քննարկման վայր են դարձել: Տեղի գործազուրկ երիտասարդությունն ասում է, որ ինքն ամեն դեպքում կորցնելու ոչինչ չունի: Անիմաստ կյանքն արդեն ոչ մի արժեք չունի այդ մարդկանց համար, և նրանք փորձում են դրան արդարացում գտնել գոնե մահվան միջոցով»:

Մեկ այլ հեռագիր հաղորդում է, որ Դերնան ու Բենղազին վերածվել են «ջիհադի անսպառ աղբյուրի»: Հեռագրում ասվում է, որ եթե Տրիպոլիում «ջիհադ» բառը հազվադեպ կարելի է լսել, ապա Դերնայում ու Բենղազիում բոլորը խոսում են «Քադդաֆիի վարչակարգին մինչև վերջ դիմակայելու և Իրաքի ամերիկյան օկուպացման» անհրաժեշտության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---