Ադրբեջանում ակտիվիստների ձերաբակալություններով փորձում են կանխել հեղափոխությունը

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին Բաքվում քաղաքացիական հագուստով մոտ տաս հոգի բերման են ենթարկել երիտասարդական ակտիվիստ Ռաշադատ Ախունդովին, հաղորդում է ռադիո Ազադլիգը: Ներքին գործերի նախարարության մամլո ծառայության բաժնի պետ Օրհան Մանսուրզադեն հայտարարել է, որ դեպքը ստուգվելու է:

Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Սահավաթ Սոլթանլիին: Սակայն Բաքվի Քարադաղի շրջանի ոստիկանական բաժանմունքում ռադիո Ազադլիգին հաղորդել են, որ բերման ենթարկվածների թվում Սահավաթ Սոլթանլի անունով մարդ չկա:

Amnesty International իրավապահ կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել երիտասարդական ակտիվիստների հետապնդումը: Ակտիվիստներն ասում են, որ իրենք բերման են ենթարկվել սոցիալական ցանցերի` ներառյալ Facebook-ի միջոցով կազմակերպված բողոքին մասնակցելու համար:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն այդ ճնշումը և թույլ տան խաղաղ բողոքի ցույցեր անցկացնել»,- ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Amnesty International-ի փոխտնօրեն Ջոն Դալուսենը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---