Թուրք բժիշկները գիտական փորձերի անվան տակ կտտանքների են ենթարկում նյարդային հիվանդ զինվորներին

PanARMENIAN.Net - Անկարայի «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայում զինծառայողների նյարդային հիվանդությունները բուժում են էլեկտրաշոկով և այլ արգելված մեթոդներով:

Նյարդային հիվանդություններով տառապող 20 զինծառայողներ փորձերի են ենթարկվել առանց այդ զինվորների կամ նրանց ազգականների համաձայնության: Թուրքական KanalTurk կայքը երկու զինվորների է ցույց տվել, որոնց տանջել են էլեկտրաշոկով` հետևելով նրանց արձագանքին:

Հիվանդանոցում տեսաձայնագրությունը կատարվել է 2008 թվականին, իսկ արդեն 2009-ին Ֆլորենցիայում նյարդաբանների կոնգրեսում ներկայացվել են Թուրքիայում նյարդային հիվանդություններով տառապողների բուժման մասին տվյալները: Անմարդկային փորձերի արդյունքները ներկայացվել են որպես գիտական աշխատանք:

Ներկայումս այդ փորձերի վերաբերյալ տեսանյութն արգելափակված է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---