Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրությունը ներկայացվել է Մեդվեդևի հաստատմանը

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ու ներկայացրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հաստատմանը Հայաստանի Գյումրի քաղաքում գտնվող ՌԴ ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրվել է Երևանում նախորդ տարվա օգոստոսին: 1995թ. կնքված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր` այն երկարաձգվել է և կկազմի 49 տարի (1995թ. սկսած):

102-րդ ռուսական ռազմակայանը տեղակայված է Գյումրիում և մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում: Ռազմակայանը ենթարկվում է ՌԴ Հյուսիս-կովկասյան ռազմական տարածաշրջանի Անդկովկասի ռուսական զորքերի խմբին:

Ռազմակայանը հագեցած է C-300 զենիթահրթիռային համալիրներով և ՄիԳ-29 կործանիչներով: Անձնակազմը հասնում է 5 հազարի:

Ըստ կատարված փոփոխությունների պայմանագրի գործողության ժամկետը կերկարաձգվի ամեն 5 տարին մեկ, եթե կողմերից ոչ մեկը հերթական ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ գրավոր կերպով չիրազեկի հակառակ կողմին նրա գործողությունը կասեցնելու մտադրության մասին:

Քանի որ ռուսական ռազմակայանը ՌԴ շահերի պաշտպանությունից բացի, հայկական ԶՈՒ-հետ համատեղ իրականացնում է նաև Հայաստանի անվտանգության պաշտպանությունը, ռուսական կողմը, ըստ փաստաթղթի, պարտավորվում է մատակարարել հայկական բանակը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական (հատուկ) տեխնիկայով:

Բացի այդ, ռուսական ռազմակայանի զինվորական ստորաբաժանումները կգործեն կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---