Լիտվայի ԱԳ նախարար. Դիպուկահարներին հեռացնելու առաջարկները փոքր քայլեր են վստահության ուղղությամբ

Լիտվայի ԱԳ նախարար. Դիպուկահարներին հեռացնելու առաջարկները փոքր քայլեր են վստահության ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Դիպուկահարներին հեռացնելու մասին առաջարկները փոքր քայլեր են վստահության ուղղությամբ, ինչի մասին ես նախկինում խոսել եմ»,- հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Նա հիշեցրել է, որ այցի ժամանակ երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել: Նրա խոսքով, դիպուկահարները ոչ մի կողմից ոչ ռազմական հաջողություն կբերեն, ոչ էլ քաղաքական: «Հակառակը, եթե նրանց հեռացնեին, դրական արդյունք կլիներ: Ես Հայաստանին առաջարկեցի միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին, որպեսզի օրինակ ծառայի, սակայն մերժում ստացա, ինչպես և Ադրբեջանում: Լավ է, որ Սոչիում երկու կողմերը պայմանավորվեցին խորհրդակցություններ սկսել այն մեխանիզմի շուրջ, որը թույլ կտար հետաքննել շփման գծում տեղ գտնող միջադեպերը: Վերոհիշյալ ցավալի դեպքերից հետո ես Լեռնային Ղարաբաղում իմ ներկայացուցչին խնդրեցի ձեռնամուխ լինել այդ իրադարձությունների հետաքննությանը»,- ասել է լիտովյան դիվանագետը` ավելացնելով, որ Ադրբեջանում և Հայաստանում ինքը ծայրահեղ անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ երկու կողմերը խիստ զինվում են, գրում է DELFI-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---