Ադրբեջանն իր «ծանրակշիռ խոսքը» կասի Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ գնահատման առաքելության հաշվետվության մասին

Ադրբեջանն իր «ծանրակշիռ խոսքը» կասի Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ գնահատման առաքելության հաշվետվության մասին

PanARMENIAN.Net - «Ես կասկածանքով եմ մոտենում ԵԱՀԿ գնահատման առաքելության հաշվետվության օբյեկտիվությանը»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակա-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Գասանովը: Նրա խոսքով, ներկայումս ուսումնասիրվում է, թե որքան օբյեկտիվորեն է կազմվել առաքելության զեկույցը, որ հարցերին են օբյեկտիվորեն անդրադարձել, իսկ որոնց նկատմամբ կիրառվել է «ոչ մեկին չվիրավորել, չմեղադրել» դիրքորոշումը. այս ամենի առնչությամբ ձևավորվում է Ադրբեջանի իշխանության դիրքորոշումը, որի մասին կհաղորդվի, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---