Թբիլիսիում ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ հայտնաբերվել է պայթուցիկ սարք

PanARMENIAN.Net - Թբիլիսիի կենտրոնում՝ Բարնովի փողոցում, ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Նախկինում հաղորդվել է, որ այնտեղ կասկածելի փաթեթ է ստացվել, որտեղ, հավանաբար, ռումբ է գտնվում:

GHN-ն հայտնում է, որ մոտակա տների բնակիչները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով: Դեպքի վայրում աշխատում են սակրավորները, սակայն, հայտնաբերել են արդյոք նրանք պայթուցիկ սարք, թե ոչ, հայտնի չէ:

Մարտի 31-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քութաիսի քաղաքում ոստիկանությունը երկու ահաբեկչություն է կանխել՝ պայթյունները քաղաքապետարանում ու Արդարադատության տանը:

Ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել են Զուգդիդիի երկու բնակիչներ: ՆԳՆ-ն պաշտոնական մեկնաբանություն չի արել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---