Արցախի նախագահն ու ՀՀ պաշտպանության փոխնախարարը քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանին, հաղորդում Արցախի ղեկավարի մամլո ծառայությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել նյութատեխնիկական մատակարարման հիմնախնդիրներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---