Բաքվում հակահայկական հայտարարություններ արած Ավիգդոր Էսքինը միշտ ասում է այն, ինչի համար վճարվում է31 մարտի 2011 - 19:23 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում ոչ միայն ֆաշիստական տրամադրություններ ունեցող ազգայնականների, այլև ավելի լայն շրջանակներում ընդունված է Իսրայելին մեղադրել սեփական ժողովրդի մեղքերի համար, հրեաներին մեղադրել բոլոր համաշխարհային աղետների համար, ճիշտ ինչպես նացիստական քարոզչության դասագրքերում»,- Բաքվում հայտնել է Ադրբեջան մամլո տուր կատարող առաջատար իսրայելյան ԶԼՄ-ների ներկայացուցիչ-լրագրողների պատվիրակության ղեկավար , քաղտեխնոլոգ Ավիգդոր Էսքինը. Նա նաև հույս է հայտնել, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հարաբերությունների հաստատումն այն բանից հետո, երբ արդարությունը վերականգնվի, նույնպես կօգնեն Իսրայելին առավել դրական երկխոսության մեջ մտնել հայկական կողմի հետ»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց աղբյուրն Իսրայելի քաղաքական շրջանակներից, Ավիգդոր Էսքինն իսրայելյան հասարակության կողմից լուրջ չի ընդունվում, նա զբաղվում է «սև PR-ով» և նկատվել է նրա կապը ՀԱՀ և այլ, ոչ պակաս տհաճ երկրների հետ: «Էսքինը ճանաչվել է այն բանի համար, որ միշտ ասում է այն, ինչի համար վճարվում է: Նա սկանդալային նյութերի հեղինակ է, որոնք ստուգելիս պարզվում է, որ օդից են վերցվել: Էսքինը բազմիցս բռնվել է կեղծ տվյալներ և «սենսացիաներ» ներկայացնելիս, որոնց հեղինակն ինքն է: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ նրան վճարել են Բաքվում, և նա խոսում է մամլո տուրի ադրբեջանական կազմակերպիչների թելադրանքով: Ընդհանրապես հրավիրված լրագրողների կեսից ավելին բաքվեցիներ են և ներկայացնում են հրատարակություններ, որոնք Իսրայելի ռուսալեզու միջավայրում ընդհանրապես վարկանիշ չունեն: Ես կոնկրետ անուններ չեմ հնչեցնելու, սակայն թերթերը, օրինակ, գրեթե չեն վաճառվում, իսկ ինտերնետ-հրատարակություններն այցելությունների քանակով զրոյին են մոտենում: Կարծում եմ, որ այսպես կոչված լրագրողները դժվար թե քաղաքական կշիռ ավելացրեցին Իսրայելին, սակայն հասցրեցին շատ բան փչացնել»,- ասել է աղբյուրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |