Գերմանիայում ընդդիմադիր ադրբեջանական հեռուստաալիք է բացվել

PanARMENIAN.Net - Գերմանիայում իր աշխատանքը կմեկնարկի Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին բացեիբաց օժանդակող հեռուստաալիք: Ալիքը հիմնադրողների խոսքով, տեղեկատվության նման աղբյուրի ստեղծման անհրաժեշտությունը ծագեց այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին խոչընդոտել արևմտյան ԶԼՄ աշխատանքին:

Նոր հեռուստաալիքն Ադրբեջանում հեռարձակվելու է ինտերնետ-կապի միջոցով, իսկ տեղակայվելու է Գերմանիայում: Ալիքի աշխատանքի մեջ կներգրավվեն Գերմանիայում բնակվող և ուսանող ադրբեջանցիները, հաղորդում է Pia.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---