Վրաստանի բնակչության մոտ կեսը գտնում է, որ երկրում ժողովրդավարություն չկա

Վրաստանի բնակչության մոտ կեսը գտնում է, որ երկրում ժողովրդավարություն չկա

PanARMENIAN.Net - NDI հետազոտությունների համաձայն Վրաստանի բնակչությունից հարցվածների 44%-ը գտնում է, որ Վրաստանում ժողովրդավարություն չկա: 39% գտնում է, որ երկրում կա ժողովրդավարություն, 17%-ը դժվարանում է պատասխանել այդ հարցին:

Ինչպես հետազոտության ներկայացման ժամանակ հայտնեց Վրաստանում Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) տնօրեն Լուիս Նավարրեն, այդ ցուցանիշը վատթարացել է 2008 թվականի հետազոտության արդյունքների համեմատ, հաղորդում է “GHN”-ը:

Այն հարցին, թե ինչ է նշանակում ժողովրդավարություն, 48%-ը պատասխանել է, որ դա խոսքի և մամուլի ազատությունն է, 45%-ը` ընդհանուր ազատությունը, 40%-ը` հավասարությունն օրենքի առջև և արդարությունը, 32%-ը` մարդու իրավունքների պաշտպանությունը, 24%-ը` աշխատատեղերը, իսկ 18%-ի համար ժողովրդավարությունն ազատ և արդար ընտրություններն են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---