«Frankfurter Rundschau». Ալիևը Ղարաբաղի հիմնախնդիրն օգտագործում է իր նպատակների համար

«Frankfurter Rundschau». Ալիևը Ղարաբաղի հիմնախնդիրն օգտագործում է իր նպատակների համար

PanARMENIAN.Net - «Դեռ երեք տարի չի անցել այն պահից, երբ Վրաստանում զինվորականները լարվածության մեջ էին պահում ողջ աշխարհը: Հիմա Կովկասին սպառնում է նոր պատերազմ` ավելի արյունալի և շարունակական, քան 2008-ին, իսկ դրա հետևանքներն անկանխատեսելի են լինելու Եվրոպայի անվտանգության համար»,- գրում է գերմանական «Frankfurter Rundschau» գերմանական թերթը «Կովկասում պատերազմի վտանգը» հոդվածում: Այնուամենայնիվ, ասվում է հրապարակման մեջ, միջազգային հանրությունը և ամենից առաջ Եվրոպական միությունը «վեհանձնորեն մի կողմ են քաշվել», քանի որ այս պարագայում պատերազմի սադրիչն Ադրբեջանն է, որը նավթ մատակարարող է և կարևոր գործընկեր Nabucco խողովակաշարի շինարարության գործում, որով նախատեսվում է Եվրոպա առաքել նավթ և բնական գազ:

Միաժամանակ, չի կարելի չնկատել վտանգի մոտեցման նախանշանները:

Ինչպես նշվում է հոդվածում, դա կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ամենից առաջ քաղաքացիական բնակչության համար: Նույնքան աղետալի կարող են լինել այդ պատերազմի հետևանքները նաև Եվրոպայի համար: Վերջիվերջո, առկա է այն բանի վտանգը, որ Թուրքիան կարող է ներքաշվել այդ հակամարտության մեջ: Բացի դրանից, տարածաշրջանում ապակայունացումը կարող են օգտագործել իսլամիստական ուժերը սեփական կողմնակիցներին մոբիլիզացնելու համար: Թեև մահմեդական Ադրբեջանն երկարամյա աշխարհիկ ավանդույթ ունի, Հյուսիսային Կովկասում իրավիճակը ցույց է տալիս, թե որքան արագ նման տարածաշրջանը կարող է վերածվել ահաբեկչական խմբավորումների բազայի:

Ուստի ԵՄ-ն և միջազգային հանրությունը պետք է շատ արագ գործեն: Վրաստանում Բրյուսելն իր անկախ դիտորդներով իրեն երաշխավորել է որպես անկախ միջնորդ: Նման մի բան պետք է լինի ԼՂ պարագայում: ԵԱՀԿ-ն պետք է ավելացնի իր առաքելությունն այդ տարածաշրջանում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---