Բաքուն խիստ դժգոհ է երկրում ազատությունների հետ կապված իրադրության մասին ԵՄ հայտարարությունից

Բաքուն խիստ դժգոհ է երկրում ազատությունների հետ կապված իրադրության մասին ԵՄ հայտարարությունից

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Եվրոպական Միության ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Նրան հայտնեցին Ադրբեջանի կառավարության դժգոհությունն ու ափսոսանքը Եվրամիության «Ադրբեջանում հիմնարար ազատությունների հետ կապված իրադրության մասին» հայտարարության վերաբերյալ, որը հնչեցվել է 2011 թվականի ապրիլի 7-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում, հաղորդում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ այդ հայտարարությունը կազմվել է սխալ, ոչ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա, կողմնակալ բնույթ է կրում` չարտացոլելով իրական վիճակը տեղում: «Այդ հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների առկա ոգուն և անընդունելի է: Հակադարձ կողմը տեղեկացվել է, որ Ադրբեջանի կառավարությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարական զարգացման սկզբունքներին, կատարում է միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները և շարունակում է նրանց հետ համագործակցությունն այդ ասպարեզում»,- հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---