Մեդվեդևը խոստացել է շուտով որոշել, թե արդյոք առաջադրելու է իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար

Մեդվեդևը խոստացել է շուտով որոշել, թե արդյոք առաջադրելու է իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար

PanARMENIAN.Net - ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը մոտ ժամանակներս որոշում կընդունի նախագահի հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ: ՉԺՀ իր այցի նախօրեին Մեդվեդևը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը հայտնել է, որ «որոշումը կընդունվի, ընդ որում` մոտ ապագայում, որովհետև արդեն 1 տարուց քիչ է մնում»:

Նախագահի խոսքով, ինքը պատրաստ է, որպեսզի իր թեկնածությունն առաջադրի երկրորդ ժամկետի համար: Ընդ որում, Մեդվեդևը նշել է, որ նման որոշումը պետք է հաշվի առնի առկա սոցիալական դրությունը, քաղաքական դասավորությունը «և ամենակարևորը` մարդկանց վերաբերմունքը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---