Թուրքիայի նախագահը աջակցություն է հայցում Ավստրիայից ԵՄ-ին անդամակցելու հարցում

Թուրքիայի նախագահը աջակցություն է հայցում Ավստրիայից ԵՄ-ին անդամակցելու հարցում

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խնդրել է Ավստրիային աջակցել իրեն Եվրամիությանն անդամակցելու գործում: «Հիմքեր չկան մտածելու, որ մեր որոշ բարեկամներ Եվրոպայում մտահոգվեն, թե մեր անդամակցությունը կխախտի ԵՄ ներքին ներդաշնակությունը: «Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, որտեղ ներքին համերաշխությունը, համագործակցությունը բարձրագույն մակարդակում կլինեն»,-ասել է Գյուլը:

Իր կողմից Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերն ասել է. «Մենք լիովին հավանություն ենք տալիս Ավստրիայում բնակվող թուրքերի ինտեգրմանը, հատկապես, կարևորում ենք նրանց կողմից գերմաներենի իմացությունը»: Նա ընդգծել է, որ Ավստրիան ոչ ոքի չի ստիպելու ասիմիլյացիայի ենթարկվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---