Էրդողանը Քադդաֆիին կոչ է անում լքել Լիբիան

Էրդողանը Քադդաֆիին կոչ է անում լքել Լիբիան

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին կոչ է արել անհապաղ լքել իր պաշտոնը և հեռանալ Լիբիայից հանուն այդ երկրի ապագայի: Նրա խոսքով, Լիբիայում խաղաղության և հանդարտության ապահովմանն ուղղված` Անկարայի նախաձեռնությունները նկատի ունենալու փոխարեն Քադդաֆին, ցավոք, ընտրեց այլ ճանապարհ` արյունահեղության և ճնշման: «Լիբիան Քադդաֆիի ընտանիքի սեփականությունը չէ: Լիբիայում հենց լիբիացիների արյունն է թափվում: Իսկ եղբայրների արյան վրա արդար աշխարհ կառուցելն անհնար է»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում է NTV-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---