Հայաստանի դեսպանը կարևոր է համարում հայ-կատարական առևտրատնտեսական համագործակցության խորացումը

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Կատարի Պետությունում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Աբու Դաբի) իր հավատարմագրերը հանձնեց Կատարի Պետության Էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Մելիքյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց էմիրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների զարգացման, միջազգային կառույցներում համագործակցության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շրջանակ: Կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, որը որակական նոր իրավիճակ կստեղծի երկու երկրների հարաբերություններում: Երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման համար, դեսպանը կարևորեց հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը:

Բացի պաշտոնական հանդիպումներից, դեսպանը հանդիպեց նաև կատարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրեց Հայաստանի ներկա իրավիճակը, խոսեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող թեմաների մասին, պատասխանեց ներկաների հարցերին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---