Թուրքիայում մահափորձ է կատարվել Էրդողանի թիկնապահների նկատմամբ, կան զոհեր

Թուրքիայում մահափորձ է կատարվել Էրդողանի թիկնապահների նկատմամբ, կան զոհեր

PanARMENIAN.Net - Անհայտ անձինք նռնակ են նետել և կրակ բացել Թուրքիայի հյուսիսում գտնվող Քասթամոնու քաղաքի ոստիկանների ավտոբուսի վրա, իրավապահ մարմինների մեկ աշխատակից զոհվել է: Միջադեպը տեղի է ունեցել ոչ հեռու այն վայրից, որտեղ ավելի վաղ` չորեքշաբթի օրը, իր Արդարության և զարգացման կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունեցել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Անկարգությունների սկսվելու ժամանակ կառավարության ղեկավարն արդեն ուղղաթիռով լքել էր քաղաքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կրակի տակ ընկած ոստիկաններն ուղեկցում էին կառավարող կուսակցության ավտոբուսը: Թուրքիայում հունիսի 12-ին խորհրդարանական ընտրություններ կկայանան: «Մետրոպոլ» հետազոտական ընկերության հարցման համաձայն, ընտրողների մեկ քառորդն առայժմ չի որոշել, թե ում տա իր ձայնը: Ընտրությունների ֆավորիտ է համարվում Արդարության և զարգացման կուսակցությունը, որն իշխանության գլխին է սկսած 2002 թվականից: Վերջին ընտրությունների ժամանակ նա հավաքեց ընտրաձայների 47%-ը` ձևավորելով միակուսակցական կառավարություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---