Տրաբզոնի ոստիկանությունը մասնակցել է Դինքի սպանության կազմակերպմանը, վստահ է նրա ընտանիքը

PanARMENIAN.Net - «Ինձնից թաքցրել են հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկատվությունը»,-դատարանում ասել է Տրաբզոնի ոստիկանության պետ Ռեշատ Ալաթայը: Ըստ նրա, տեղեկություններ ստանալու դեպքում, նա անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեր այդ ոճրագործությունը կանխելու համար:

Դինքի ընտանիքը, սակայն, վստահ է, որ Տրաբզոնի ոստիկանությունը մասնակցել է Դինքի սպանության կազմակերպմանը: Ընտանիքի փաստաբան Ական Բաքրչօղլուն դատարանում ասել է, որ Տրաբզոնի ոստիկանությունը իրազեկված էր սպասվող սպանության մասին, սակայն, ոչ մի միջոց չի ձեռնարկել այն կանխելու համար: Ըստ փաստաբանի, Ալաթային հարկավոր է պատասխանտվության կանչել իր պարտականությունները չկատարելու համար, իսկ Տրաբզոնի ոստիկանությունը պետք է անցնի գործով որպես հանցագործության հանցակից, գրում է թուրքական «Վաթան» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---