Որքան շատ է Բաքուն խախտում հրադադարը, այնքան հաճախ են ադրբեջանցի զինվորները զոհվում «դժբախտ պատահարներից»

Որքան շատ է Բաքուն խախտում հրադադարը, այնքան հաճախ են ադրբեջանցի զինվորները զոհվում «դժբախտ պատահարներից»

PanARMENIAN.Net - Ադրբեջանական մամուլը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ադրբեջանական բանակի երկու զինվորներ զոհվել են դժբախտ պատահարի արդյունքում. մի զինծառայողը մահացել է, իբր, կայծակի հարվածից, իսկ մյուսը` ավտովթարի արդյունքում: Հայկական կողմի կանխատեսումները շատ արագ սկսել են կատարվել: Օրինակ, միայն մայիսի 2-ին հայ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը նախազգուշացրեց. «Չզարմանաք, եթե մոտակա օրերին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեն այն մասին, որ զորամասերից մեկում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում զինվորներ են զոհվել»:

Միանգամայն տրամաբանական է: Չէ՞ որ Բաքուն իսկապես չէր կարող հույս ունենալ, որ հայկական դիրքերի մշտական և համառ գնդակոծություններն այդպես անպատիժ կմնան: Պատահական չէր, որ Արցախի ՊՆ-ն նախազգուշացրել էր, որ Ադրբեջանը սադրիչ գործողությունների համար հայկական կողմից ադեկվատ պատասխան է ստանում և ապագայում ստանալու և ստիպված է լինելու մշտական վախի մթնոլորտում ապրել:

Բայց անգամ բազմաթիվ կորուստների դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված կլինի նորանոր «կայծակի հարվածներ» և «ավտովթարներ» հնարել, որպեսզի պատահաբար չկոտրի ադրբեջանական բանակի «մարտական ոգին» և թույլ չտա, որպեսզի հսկողությունից դուրս գա ադրբեջանական ժողովուրդը, որին արդեն մի քանի տասնամյակ «սնուցում են» հայերի հանդեպ ատելությամբ և այդ հայերից Ղարաբաղը խլելու խոստումներով: Ադրբեջանում հիմնական ռազմա-հայրենասիրական դաստիարակությունը հիմնված է հայկական բանակի հնարովի «թուլության և տկարության» վրա, և խոստովանել, որ այդ բանակը ադեկվատ պատասխան է տալիս հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների սպանություններին, ադրբեջանական ղեկավարության ուժերից վեր է: Եվ որքան շատ Բաքուն խախտի հրադադարը, այնքան հաճախ ստիպված կլինի «դժբախտ պատահարներ» հնարել, որոնց արդյունքում զոհվում են ադրբեջանցի զինվորները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---