Իրանի նախագահը պաշտոնանկ է արել միանգամից 3 նախարարների

Իրանի նախագահը պաշտոնանկ է արել միանգամից 3 նախարարների

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել միանգամից 3 նախարարների: Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, պաշտոնից ազատվել են նավթի նախարար Մասուդ Միրկազեմին, բարեկեցության ու սոցիալական ապահովման նախարար Սադեղ Մահսուլին և արդյունաբերության և հանքերի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:

Գործակալության տեղեկատվության համաձայն, սպասվում է նավթի և էներգետիկայի նախարարությունների, ինչպես նաև բարեկեցության ու սոցիալական ապահովման և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների միավորումը: Նախագահն առայժմ չի հայտարարել թափուր պաշտոնների թեկնածությունները, որոնց այնուհետև պետք է հավանություն տա խորհրդարանը:

Իրանի նախագահն ապրիլին պաշտոնից ազատեց իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին, որը հայտարարում էր այն մասին, որ Իրանը պետք է «բարեկամ» լինի բոլոր ազգերին` ներառյալ Իսրայելին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---