Իրանը հայտարարում է Բուշերի ԱԷԿ-ի աշխատանքի անվտանգության մասին

Իրանը հայտարարում է Բուշերի ԱԷԿ-ի աշխատանքի անվտանգության մասին

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները հայտարարում են Բուշերի ԱԷԿ-ի աշխատանքի հուսալիության և անվտանգության մասին: Այդ մասին հայտնել է Իրանի միջուկային անվտանգության կենտրոնի տնօրեն Նասեր Ռաստհին: Նրա խոսքով, Իրանը դիտարկել է «Բուշեր» ԱԷԿ-ի համար անվտանգության նոր միջոցների ընդունումը, չնայած, որ հուսալիության միջազգային չափանիշներին իրանական կայանի համապատասխանությունը ենթադրվում էր ի սկզբանե:

«ԱԷԿ-ը Բուշերում տարբերվում է Ռուսաստանի նույնանման կայաններից, քանի որ այն ենթարկվում է և' ռուսական, և' Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) չափանիշներին, և մենք բազմիցս դիմել ենք Ռուսաստանին ԱԷԿ-ի հուսալիությունը վկայելու համար»,- հայտնել է Ռաստհին:

Նա նշել է, որ Իրանը մտադիր չէ ապագայում իր ռեակտորներում գիտական և հետազոտական աշխատանքների իրականացման նպատակով դրանց մոտ թողնել արևմտյան երկրների ներկայացուցիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---