Գրիգորի Տրոֆիմչուկ. Ղարաբաղի խնդիրը, Իրանի ու Կասպից ավազանի հետ մեկտեղ կարող է փոխել տարածաշրջանի դեմքը

Գրիգորի Տրոֆիմչուկ. Ղարաբաղի խնդիրը, Իրանի ու Կասպից ավազանի հետ մեկտեղ կարող է փոխել տարածաշրջանի դեմքը

PanARMENIAN.Net - Ղարաբաղի խնդիրը, Իրանի ու Կասպից ավազանի հետ մեկտեղ, կարող է փոխել տարածաշրջանի դեմքը: Այդ մասին հայտարարել է Ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: «Սակայն, հարկավոր է հաշվի առնել, որ դա այնուամենայնիվ լոկալ, մարտավարական, տարածաշրջանային հարց է՝ Իրանի ռազմավարական հարցի համեմատ: Ղարաբաղը միշտ մնում է պաշարում՝ առճակատելու համար նրանց, ով այնքան էլ չեզոք չի լինի այլ թեմաներում՝ Իրանի ու Կասպից ավազանի: Կես վայրկյանով պատկերացնենք, որ Ադրբեջանը, բոլոր ծագող ահավոր ռիսկերն անտեսելով, այնուամենյանիվ գնա Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման և դա նրա մոտ ստացվեց: Ղարաբաղը փակ անկլավ է, ուստի մեծ հաշվով Ադրբեջանը կմնա նույն քաղաքական ձևաչափի մեջ, որոշ աշխարհագրական ընդլայնումով, սակայն կստանա փոխարենը այրվող Կովկասը: Չի բացառվում, որ այդ դեպքում նրանից կփորձեն խլել Նախիջևանը, «որպես նյութական ու բարոյական փոխհատուցում»: Կարճ ասած, վերամիավորված Ղարաբաղը տոտալ պայթյուն է Մեծ Կովկասի համար առանց կանխատեսելի հետևանքների»,-ասել է Տրոֆիմչուկը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---