«Էրգենեկոնի» հետ կապերի առնչությամբ կասկածյալ թուրք լրագրողներն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Թուրք լրագրողներ Ահմեդ Շըքն ու Էրթօղրուլ Մավիօղլուն արդարացվել են Ստամբուլի Քադիքոյ շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից: Լրագրողները ձերբակալվել էին 2011 թվականի մարտին «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործին հանցակից լինելու մեղադրանքով: Դատավարությունն ընթանում էր տեղական և արտասահմանյան դիտորդների մասնակցությամբ, հաղորդում է BIA News Center-ը: Բանտից դուրս գալիս Շըքին դիմավորել է երկրպագուների ամբոխը, որը վանկարկում էր «Ահմե'դ, գնա' և գրի'ր»:

Շըքին պաշտպանում էին լրագրողներ և հասարակական գործիչներ, մասնավորապես լրագրողներ Ռուշեն Չաքիրը, Բանու Գյուվենը, Օրհան Դինքը և Արատ Դինքը` հայ-թուրքական «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի եղբայրն ու որդին, քրդական կուսակցությունների ներկայացուցիչներ: Դրա հետ մեկտեղ Մամուլի թուրքական ինստիտուտի ասոցիատիվ նախագահ Ֆերայ Թինչը հայտնել է, որ թուրքական բանտերում դեռևս 67 լրագրող է մնում կալանված:

Մարտի 3-ին թուրքական ոստիկանությունը բերման ենթարկեց «Milliyet»-ի թղթակից, Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակ Նեդիմ Շեներին և Ահմեդ Շըքին, որն «Էրգենեկոնի» դեմ գիրք է գրել: Ահմեդ Շըքը գրել է «Իմամի բանակը» գիրքը, որն արգելվել է դեռևս հրապարակումից առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---