Ռասիմ Մուսաբեկով. Բաքուն երբեք չի մերժել Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին

Ռասիմ Մուսաբեկով. Բաքուն երբեք չի մերժել Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը չի հաջողվի երկար ժամանակով սառեցնել: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչով է նա բացատրում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճը: «Դա հիշեցում է այն մասին, որ պատերազմն ավարտված չէ, այլ գոյություն ունի միայն ժամանակավոր հրադադարի պահպանման ռեժիմ»,- հայտնել է Մուսաբեկովը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին ղարաբաղյան կողմի ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունը, ադրբեջանցի քաղաքագետը վստահեցրեց, որ «Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ընտրովի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին երբեք չի մերժվել Ադրբեջանի կողմից», սակայն դա վերաբերում է կարգավիճակի հարցերի քննարկմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---