Ղարաբաղում պատերազմի դեպքում Ադրբեջանն էլ ավելի մեծ տարածքներ կկորցնի, գտնում է Հաջիզադեն

Ղարաբաղում պատերազմի դեպքում Ադրբեջանն էլ ավելի մեծ տարածքներ կկորցնի, գտնում է Հաջիզադեն

PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմ սկսի Ղարաբաղում, ապա իրադարձությունները կզարգանան 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի օրինակով: Անմիջապես կմիջամտի Ռուսաստանը, մեր գլխավերևում առանց տարբերանշանների մարտական ինքնաթիռներ կսկսեն թռչել, Ադրբեջանը կկորցնի էլ ավելի մեծ տարածքներ, իր տրանսպորտային հանգույցները և այլն: Բայց ես նման բան չեմ ակնկալում»,- հայտնել է Far Centre Քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ, Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն: Նա նշել է, որ հաճախացած փոխգնդակոծություններն Ադրբեջանի կառավարության մարտավարությունն ու հասարակության մեծ մասի տրամադրվածությունն է` անհանգստացնել հայերին, կրակել, հանգիստ չտալ, և ընդգծել է, որ պատերազմը ողբերգություն կդառնա Բաքվի համար:

Ինչ վերաբերում է Մոսկվայի կողմից Հայաստանի որոշ տարածքներն Ադրբեջանին հանձնելու հնարավորությանը, ապա նման բան երբեք չի լինի: Միգուցե արևմտյան միջնորդներն իսկապես ճնշում են գործադրել Երևանի վրա, որպեսզի նա համաձայնի տարածքների հանձնմանը, բայց Մոսկվան` երբեք: Հակառակը, որքան ես գիտեմ, Մոսկվան միշտ արգելել է Հայաստանին նման քայլերի գնալ»,- ասել է նա, հաղորդում է newcaucasus.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---