Մոսկվայի արվարձանում քսենոֆոբները սպանել են 22-ամյա հայի

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը հայտնել է Հայաստանի 22-ամյա քաղաքացի Գրիգոր Սեդրակի Ուսնյանի սպանության մասին: Նախնական տվյալներով, երեք հայի վրա հարձակվել են տասնյակ արմատական քսենոֆոբներ: Գրիգոր Ուսնյանը ծեծի ենթարկվելու արդյունքում ստացել է գլխի ծանրագույն վնասվածք և տեղափոխվել Չեխովյան շրջանային հիվանդանոց, որտեղ մահացել է 2011-ի մայիսի 15-ին: Մյուս երկու հայերը ծանր վնասվածքներ են ստացել, բայց հիմա նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ռուսաստանի հայերի միությունը հուսով, որ քննչական մարմինները կարագացնեն այդ քրեական գործի հետաքննությունը և մեղավորներին կենթարկեն քրեական պատասխանատվության ՌԴ օրենքի համաձայն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---