ICG. Վրաստանը պետք է բարելավի Ջավախքի ինտեգրումը

ICG. Վրաստանը պետք է բարելավի Ջավախքի ինտեգրումը

PanARMENIAN.Net - Քաղաքական կայունություն ապահովելու և նրա համար, որպեսզի Ռուսաստանը կամ մեկ ուրիշը հնարավորություն չունենան մանիպուլյացիայի ենթարկել տեղի քաղաքականությունը, Վրաստանը պետք է բարելավի իր հայաբնակ շրջաններից մեկի` Ջավախեթիի ինտեգրումը: Ճգնաժամերի կանխարգելման միջազգային խումբը (ICG) վերծություն ունի այն մասին, թե ինչպես այս փոքր, բայց զգայուն տարածաշրջանում 2006-ին լարվածության թեժացումից հետո Թբիլիսին որոշակի հաջողության է հասել, կիրառելով ավելի կառուցողական մոտեցում, որն օգնել է նվազեցնել հայ և ռուս ազգայնականների` ծայրահեղականություն սադրելու հնարավորությունը: Չնայած նրան, որ Թբիլիսին զգալի ներդրումներ է կատարել ենթակառուցվածքների զարգացման մեջ և զիջումների գնացել դպրոցներում հայոց լեզվի օգտագործման վերաբերյալ, Ջավախեթիի առջև ծառացած են մի շարք խնդիրներ: Տարածաշրջանում հաշվվում է 95.000 բնակչություն, որը խոսում է հայերն և այն, որ նա մշակութային, տնտեսական և երբեմն քաղաքական առումներով հենվում է Հայաստանի վրա, կարող է բնակչությանն ավելի զգայուն դարձնել արտաքին ազդեցության նկատմամբ: Այնուամենայնիվ, վերջերս Երևանը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում:

Այնուամենայնիվ, տեղի տնտեսական կամ սոցիալական դժգոհությունից խուսափելու համար, որն ընդունվում է որպես էթնիկ խտրականություն, Թբիլիսին պետք է բնակչությանն ապահովի իր քաղաքականության մասին լիարժեք տեղեկատվությամբ հայերեն լեզվով և խրախուսի ինտեգրման, լեզվի և մարդու իրավունքների հարցերի շուրջ բանավեճերը: Նա պետք է նաև ներկայացնի երկարաժամկետ բյուջետային ռեսուրսներ կրթության ոլորտում նախագծերի առաջխաղացման համար, ինչպիսիք են բազմալեզու դպրոցները և ներառի փոքրամասնությունների համար ընթացիկ լեզվային և կրթական փորձն ազգային օրենսդրության մեջ:

«Վրաստանի ազգային շահերից է բխում շարունակել գրավել տեղի առաջնորդների վստահությունը և հավատարմության զգացմունք սերմանել պետության նկատմամբ»,- հայտարարել է ICQ-ի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Վրաստանը պետք է ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի օրինակ ցույց տա աշխարհի այն հատվածի համար, որտեղ փոքրամասնություններն իրենց ճնշված են զգում, հաճախ են ծագում առանձնանալու գաղափարներ»:

Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---