10  Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին

Սահակաշվիլի. Վրաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չի հաստատի ՆԱՏՕ-ի հաշվին

Սահակաշվիլի. Վրաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չի հաստատի ՆԱՏՕ-ի հաշվին

PanARMENIAN.Net - Վրաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չի հաստատի ՆԱՏՕ-ի հաշվին, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հայտնում է GHN-ն: Վրաստանի նախագահը վստահ է, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն երկրի կայունության միակ ճանապարհն են, որպես օրինակ բերելով Բալթիայի երկրները:

«Անկախ սպառնալիքներից ու վնասելու փորձերից, մենք պետք է ամուր մնանք, ինչպես դա արեցին բալթյան երկրները: Այդ երեք ազգերը, որոնք ժամանակին օկուպացիայի էին ենթարկվել, այժմ ազատ են ու անկախ…Իսկ այժմ նույնիսկ ամենառևանշիստական առաջնորդները Մոսկվայում չեն մտածի անգամ այդ երկրներ ներխուժելու մասին»,-ասել է Վրաստանի նախագահը:

«Ռուս առաջնորդները հարևաններ չեն ուզում ունենալ, նրանք ցանկանում են վասսալներ ունենալ: Իսկ զավթողի բարեկամը լինելն անհնար է: Մենք չենք ցանկանում, որ մեր երկրում լինեն ստրուկներ ու ստրկատերեր»,-ասել է Վրաստանի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---