
«Սիրիայի բարեկամներ» խորհրդաժովը Սիրիայի Անցումային ազգային խորհուրդը ճանաչել է երկրում օրինական իշխանություն, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Մասնակիցները նաև կոչ են արել ԱՊԼ-ին կրկին դիտորդներ գործուղել Սիրիա:
Խորհրդաժողովի մասնակիցները նաև կոչ են արել անկախ ընտրություններ անցկացնել երկրում արաբական երկրների դիտորդների մասնակցությամբ:
Թունիսում տեղի է ունեցել «Սիրիայի բարեկամներ» խորհրդաժողովը:
Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը, մոտ 5,4 հազար մարդ է զոհվել: