Օգոստոսի 16-ին հունահռոմեական ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկի նվաճեց Հայաստանի համար՝ Արմեն Նազարյանից հետո դառնալով անկախ Հայաստանը ներկայացրած երկրորդ օլիմպիական չեմպիոնը։ Նախքան այդ օլիմպիական չեմպիոն էր դարձել ևս 12 մարզիկ, որոնցից 9-ը ներկայացնում էին Խորհրդային Հայաստանը, իսկ Իսրայել Միլիտոսյանը, Մնացական Իսկանդարյանը և Հրաչյա Պետիկյանը 1992 թ․ Բարսելոնայի Խաղերի չեմպիոն են դարձել ԱՊՀ հավաքական թիմի կազմում։ Բացի այդ, ժամանակակից Օլիմպիական խաղերի չեմպիոններ են դարձել ևս 17 հայազգի մարզիկներ (նրանցից երկուսը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի), որոնք ներկայացրել են Խորհրդային Ռուսաստանը, Խորհրդային Վրաստանը, Բուլղարիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, ԱՄՆ-ն և Նիդերլանդները։ PAN-ը ինտերակտիվ ժամանակագրական սանդղակով ներկայացնում է բոլոր հայազգի օլիմպիականների ոսկե հաջողությունները։