1918 թ․ ձմռանը Արևմտյան Հայաստանը կրկին նվաճելուց հետո թուրքական շուրջ 50 հազարանոց բանակը հասել էր Արևելյան Հայաստան ու անցել Արաքսը։ Սակայն այլևս նահանջի տեղ չունեցող հայ ժողովուրդը մայիսյան հերոսամարտերի՝ Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերի շնորհիվ տապալեց հայկական հետքը վերջնականապես վերացնելու թուրքական ծրագրերը և վերականգնեց իր անկախ պետականությունը։

PAN-ը ժամանակագրական սանդղակի միջոցով համառոտ ներկայացնում է մայիսյան այդ օրերին տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։