15 հունվարի 2013 - 18:14 AMT
ՀՈԴՎԱԾ
Բաքվի ինչի՞ն է պետք Ղարաբաղյան Մեծ պատի կառուցումը
Պատի բարձրությունը, որի շինարարությունը սկսվել է 2011թ, կլինի 3 մետր: Շինարարության հիմնական գաղափարը սահմանամերձ գյուղերի պաշտպանությունն է
Վերջին մի քանի տարիների ընթացքում, եթե կարելի է այդպես արտահայտվել, մոդայիկ է դարձել հակամարտության մեջ գտնվող պետությունների միջև պատ կառուցելը: Իսրայելը պատ է կառուցել Եգիպտոսի հետ սահմանին, Կիպրոսի հույներն առանձնացել են Հյուսիսային Կիպրոսից, ԱՄՆ-ն պատրաստվում է պատնեշ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին: Այդ միտումից ետ չի մնում նաև Ադրբեջանը, որը պատրաստվում է ԼՂՀ և Ադրբեջանի միջև պատ կառուցել:

Պատի բարձրությունը, որի շինարարությունը սկսվել է 2011թ, կլինի 3 մետր: Շինարարության հիմնական գաղափարը սահմանամերձ գյուղերի պաշտպանությունն է: Ադրբեջանական ԶԼՄ-ները արդեն նշանավորել են «Ղարաբաղյան Մեծ պատի» շինարարությունը՝ ճիշտ է, ինչպես հարկն է չբացատրելով, թե ինչի համար է կառուցվում այն: Պատը կառուցվում է տարածքների վերականգնման և վերակառուցման ադրբեջանական գործակալությունը: Շինարարության նախնական արժեքը գնահատվում է 300 մլն եվրո: Չնշենք, թե տրամադրվող գումարի առյուծի բաժինն ուր է ուղղվելու, սակայն մի կարևոր հարց է ծագում, թե ինչու՞ է կառուցվում այդ պատը: Ադրբեջանցի դիտորդները կարծում են, որ պատի շինարարությունը հակասում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ մտադիր են շուտափույթ կերպով «ազատագրել» Ղարաբաղը: Նրանք նաև պնդում են, որ հայ քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները պատի շինարարությունը ներկայացնում են որպես Ադրբեջանի՝ Ղարաբաղը կորցնելու մտքի հետ հաշտվելու դրսևորում: Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում այլ կերպ մտածեին: Այնուամենայնիվ, պատի կառուցումը պետք է Ալիևին ինչպես ինքնահաստատվելու, այնպես էլ սեփական ժողովրդին ցույց տալու, որ հոգ է տանում վերջինիս մասին: Խոսքն այն բնակիչների մասին է, ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում և «տառապում՝ անընդհատ գնվելով հրաձգության տակ»: Եթե այդ տրամադրությամբ շարժվել, ապա Հայաստանի համար ավելի նպատակահրմար կլիներ կառուցել այդ պատը. դիպուկահարների գործողություններից մահանում են հայեր, այլ ոչ թե ադրբեջանցիներ: Բնակչության անվտանգության տեսանկյունից, պատն, իհրակե, անհրաժեշտ է: Սակայն այն նաև անհրաժեշտ է դասալքության դեպքերը կանխելու համար: Մի խոսքով կառուցվում է Մեծ Չինական կամ Բեռլինյան պատի նման մի բան:

Ընդհանրապես, հարկ է նշել, որ Ալիևը «հսկայամոլություն» ունի. նա հսկայական պալատ է կառուցել Հեյդար Ալիևի հիմնադրամի համար, որն այրվել է, հսկայական աշտարակ է կառուցել, որն իր բարձրությամբ մրցակցում է BurjDubai-ի հետ: Ամենամեծ դրոշի մասին արդեն չենք էլ խոսում. այն այնքան հաճախ է ընկել և պատռվել, որ անգամ ադրբեջանական մամուլն է դադարել խոսել դրա մասին: Ամբողջ աշխարհում Հեյդար Ալիևի հուշարձանների մասին խոսելն էլ մի տեսակ անհարմար է: Եվ հիմա էլ պատը…

Սակայն եթե լրջորեն մոտենանք հարցին, ապա պատնեշը նախ և առաջ ամրաշինական բնույթի կառույց է, որտեղ կարող են հրակնատներ պատրաստվել դիպուկահարների համար, հակառակորդին հետևելու համար ռադարներ և միջոցներ տեղադրվել՝ այդ թվում ՀՀՊ միջոցներ: Թեև վերջինի խնդիրը դժվար իրականանալի է, սակայն, ով իմանա: Զարմանալի չէ, որ պատի շինարարության վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է հիմա, երբ «Ստեփանակերտ» օդանավակայանից թռիչքների մեկարկին ուղղված աշխատանքները մեծ թափով են ընթանում:

Խնդիրն այն չէ՝ կկառուցվի արդյոք պատը, թե ոչ: Աշնանն Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում, որոնց արդյունքում Ալիևը կհաղթի: Ամենայն հավանականությամբ, պատի մասին տեղեկությունները նախապես լավ հաշվարկված նախընտրական քարոզարշավի մեկնարկային քայլ է: Ալիևը կհաղթի ընտրություններում, սակայն այդ հարցում պետք է գոնե որոշակի փոփոխություն ներկայացնել Արևմուտքին: Պետք է այնպես անել, որպեսզի ընտրության արդյունքները լինեն 70-75 տոկոսի ընդունելի մակարդակում: Նմանատիպ քայլերը կօգնեն Ալիևին: Չեն կարող չօգնել, քանի որ խաղադրույքը չափազանց մեծ է: Եթե հանկարծ նա արժանանա նույն ճակատագրին, ինչ Միխայիլ Սահակաշվիլին, ապա նրա համար ավելի դժվար կլինի «գլուխն ազատել». Արևմուտքի համար Վրաստանն, այնուամենայնիվ, «ժողովրդավարության խարիսխ» էր, ինչը չի կարելի ասել Ալիևի մասին: Իսկ պատը…կաղմկեն և կմոռանան, քանի որ բացի Ադրբեջանի նախագահից այն ոչ մեկին պետք չէ:

Կարինե Տեր-Սահակյան