- Հակամարտությունը շատ լավ էլ լուծվում է: Կողմերը բանակցում են, որ փորձեն լուծումը որքան հնարավոր է ավելի շահեկան դարձնեն իրենց համար: Բայց սկզբում տարաձայնությունները հսկայական էին, այսօր դրանց թիվը հասել է 1-2 կետի:
- Արցախի անկախությունը ճանաչելն Ադրբեջանից կախված չէ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանելու է Մինսկի խմբի համանախագահությունը: Խնդիրը մինչև այժմ չէր լուծվում, որովհետև միջազգային հանրությունը լուրջ ջանքեր չէր գործադրում:Նոր հանգամանքներ կան, որոնք լավատեսություն են ներշնչում, որ առաջիկայում հարցը լուծվելու է:
- Եթե Հայաստանն այսօր վճռականորեն հայտարարի, որ պատրաստ է ստորագրել ներկայացված փաստաթուղթը, Ադրբեջանը չի կարողանա մերժել: Հայաստանն էլ, ըստ էության, չի ասել, որ պատրաստ է ստորագրմանը:
- Ներկայիս առաջարկվող տարբերակը չարյաց փոքրագույնն է: Եթե սա էլ չընդունենք, հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու:
- Արցախյան կողմին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը բանակցային պլանում չկա: Բանավոր խոստումներ են տվել համանախագահները մի քանի անգամ, որ կգա մի էտապ, որից հետո Ղարաբաղը մասնակից կդառնա բանակցություններին: Ես գիտեմ այդ պահը, բայց հիմա չեմ ասի:
- Մենք կարող ենք կոչել տարածքներն ազատագրված, պատմական, սրբազան տարածքներ... նման կատեգորիաներ միջազգային իրավունքում չկան ու չեն լինի: Մենք կարող ենք ասել «ազատագրեցինք», բայց միջազգային հանրությունը դա կոչում է «օկուպացիա», ուրիշ ոչինչ:
- Ադրբեջանի հետ խնդիր չունենք: Մենք 2 վիճաբանող կողմ ենք, որոնք միջազգային ատյան են ներկայացել՝ խնդրի լուծում գտնելու: Ինչ լուծում տվեց ատյանը, և ՀՀ-ն և Ադրբեջանը պարտավոր են ենթարկվել:
- Ադրբեջանն ընդունում է, որ համաձայնագիրը ստորագրող երկրները դառնալու են համաձայնագրի իրականացման երաշխավորը... եթե որևէ խախտում լինի ԼՂՀ տարածքի ու Լաչինի նկատմամբ, ՀՀ-ն կարող է օրինական կերպով միջամտել և թույլ չտալ այդ ոտնձգությունները:
- Ալիևը շատ ռացիոնալ է, որովհետև, ինչ հնարավոր է, կարողանում է պոկել բանակցություններում:
- ՀՀ ժողովուրդը մի բան պետք է պահանջի իշխանությունից՝ լուծել այս խնդիրը: Ինքն է ընտրել, ինքը միայն մի բան պետք է պահանջի` լուծեք խնդիրը, վերջ տվեք մեր դժբախտություններին:
- Ասում ենք՝ համաձայն ենք (ՄԽ առաջարկներին- խմբ.), ՀՀԿ-ն... ըստ էության, համաձայն է, մյուսների մոտ ուղղակի հեքիաթ է: Ընտրողին կոչ կանեի՝ եթե տեսնում եք՝ այդ հարցին «այո» կամ «ոչ» պատասխանը չկա, պետք է այդ կուսակցություններին դեմ քվեարկել, որովհետև եթե Ղարաբաղի հարցը չլուծվի, բոլոր խոստումները դատարկություն են: