30 սեպտեմբերի 2011 - 18:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Եվրոպայի ճգնաժամը և «Արևելյան գործընկերությունը»
EP-ն առայժմ թափ է առնում և նրա հիմնական խնդիրն այսօր ռուսական էներգակիրներից կախվածությունը որոշ չափով նվազեցնելն է: Հենց այդ պատճառով էլ ներգրավված է Ադրբեջանը
Վարշավայում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» (Eastern Partnership) հերթական գագաթնաժողովը: ԵՄ նախաձեռնությունն ինքին բավական հետաքրքիր է և ներգրավվում է հետխորհրդային տարածքում Եվրամիությանն մասնակցության ընդլայնման շրջանակներում: ԱՊՀ երկրների մասնակցությունը ծրագրին, որոնք հակամարտություններ ունեն և արդեն 20 տարի չեն կառավարվում գերտերությունների կողմից, որոշակի նմանություններ ունեն ՎՈՒԱՄ կազմակերպության հետ, որն ավելի վաղ մտածվել է որպես նախագիծ` ուղղված հակամարտությունների լուծմանը:

Արդյունքում ՎՈՒԱՄ-ն ուղղակի վերածվեց հերթական մեռելածին միավորմանը, որը հենվում է միայն Ադրբեջանի և Վրաստանի վրա: Ուկրաինան ավելի շատ նայում է դեպի Եվրոպա: EP-ին մասնակցող երկրներից միայն Բելոռուսը խնդիրներ չունի նախկին ինքնավարությունների հետ, այն էլ դրանց բացակայության պատճառով: Ուկրաինան մինչև հիմա չի լուծել Ղրիմի հետ խնդիրները, բայց այստեղ չեն եղել զոհեր և արյունահեղություն, ինչը չի կարելի ասել Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի մասին:

1991-1994թթ. պատերազմն այս երկրների համար բեկումնային փուլ դարձավ, որից հետո նրանք կորցրեցին տարածքների նկատմամբ վերահսկողությունը, որոնք երբեք էլ նրանց չեն պատկանել: Եվ եթե Մոլդովան թույլ պայքար է մղում Մերձդնեստրի դեմ, ապա նույնը չի կարելի ասել Վրաստանի և Ադրբեջանի մասին: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա նա Ադրբեջանի ջանքերով համաշխարհային հանրության աչքում երևում է որպես «ագրեսոր և բռնազավթող»: Բայց նույն միջազգային հանրությունը վաղուց և հիանալի գիտի, թե Հարավային Կովկասում ով ով է:

Դատելով աշխարհում ընթացող վերջին գործընթացներից` ԵՄ-ն փորձում է եթե դուրս չմղել, ապա գոնե ԱՄՆ հետ հավասար խաղալ հետխորհրդային տարածքում: Հենց դրա համար էլ ստեղծվում են եվրոպական նախագծերը` չնայած ծանր տնտեսական դրությանը և եվրոյի կայունության սպառնալիքին: EP ծրագիրը 2013-ին ենթադրում է ընդհանուր օգնություն 6 հարևան-երկրների համար մինչև 785 մլն եվրո: Նախագծի շրջանակներում ԵՄ-ն պարտավորվել է գործընկեր-երկրներին հատկացնել լրացուցիչ 600 մլն եվրո, որոնք նախատեսված են պետական ինստիտուտների ամրապնդման, սահմանների վերահսկողության և փոքր ձեռնարկություններին օգնելու համար: Կասկած չկա, որ հատկացվող միջոցների առյուծի բաժինը կնստի Ալիևների գրպանում: Իսկ Վրաստանում նախագահ Սահակաշվիլին խոսում է երկրում կոռուպցիան արմատախիլ անելու մասին, սակայն իրականում ամեն ինչ այդքան պայծառ չէ: Վրաստանում կոռուպցիան բացակայում է ոստիկանների և մանր պաշտոնյաների մակարդակում, բայց որքան բարձր է կանգնած պաշտոնյան, այնքան շատ են կաշառք վերցնելու խթանները: Պետք է հաշվի առնել նաև արևելյան մտածողությունը, որը հակված է կաշառակերություն: Որքան աղքատ է երկիրը, այնքան բարձր է կոռուպցիայի մակարդակը: Եվ Եվրոպան ցանկանում է դրա դեմ պայքարել տարաբնույթ ծրագրերի միջոցով: Միշտ չէ, որ ստացվում է եվրապաշտոնյաների ցանկությամբ, բայց փորձն արդեն լավ բան է:

Ինչ վերաբերվում է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման մեջ ԵՄ մասնակցությանը, ապա Եվրոպան վերջին ժամանակները բավական շատ և լուրջ խոսում է բանակցային գործընթացում իր ներգրավվածության մասին: Բնական է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ոչ ոք չի գնա նման քայլի: Եվրոպացիների ներկայությունը միայն կարող է խախտել երերուն հավասարակշռությունը և հրահրել նոր պատերազմ, որում արդեն հաղթողներ չեն լինի: ԵՄ-ն ի վիճակի չէ Բաքվին կամ Թբիլիսիին տրամադրել իրականության հետ հաշտվելուն և ինքնահռչակ պետությունների ճանաչմանը, այնպես որ հարկ չկա խոսել Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու մասին: Նիկոլյա Սարկոզին երբեք չի համաձայնվի նման փոխանակության, որովհետև դա կշանակի միջնորդական գործունեության լիակատար ձախողում: ԵՄ-ն այնքան ընդլանված կազմակերպություն է, որ խոսել նրա անունից, նշանակում է չասել ոչինչ: Հենրի Քիսինջերը ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ շատ դիպուկ ասել է. «Եվրոպա՞: Իսկ ո՞րն է նրա հեռախոսի համարը»:

Բայց ինչ էլ որ լինի, EP-ն առայժմ թափ է առնում և նրա հիմնական խնդիրն այսօր ռուսական էներգակիրներից կախվածությունը որոշ չափով նվազեցնելն է: Հենց այդ պատճառով էլ ներգրավված է Ադրբեջանը: Սակայն Ադրբեջանից Եվրոպա խողովակաշարի ճանապարհին չափազանց շատ քաղաքական և տնտեսական արգելքներ կան: Միայն Nabucco-ի պատմությունն ինչ ասես արժի...

Կարինե Տեր-Սահակյան