25 հուլիսի 2012 - 17:00 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Արթուր Դավթյան.
2,5 րոպե մարմնամարզիկի հետ
Արթուր Դավթյանը այդքան էլ չի սիրում երկար խոսել հարցազրույցի ժամանակ, և ուրախ էր, որ այս անգամ պատասխանելու է PanARMENIAN.Net- ի բլից-հարցերին:
Մարմնամարզության հետ կապված քո առաջին հիշողությունը:
Հիշում եմ, որ Ֆինլյանդիայում պետք է Եվրոպայի առաջնության մասնակցեի, այդ ժամանակ Իսլանդիայի հրաբուխի պատճառով թռիչքներ չէին լինում, ու պարզ դարձավ, որ չենք կարող մեկնել այնտեղ: Եվ երբ մրցաշարին մեկ օր էր մնացել, պարզվեց, որ թռիչք լինելու է, ու նորից ճամպրուկներս հավաքեցի ու մեկնեցի այդ մրցաշարին: Գիշերը ժամանեցինք, հաջորդ օրն արդեն ելույթ ունեցա:

Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Անկեղծ ասաց ոչ:

Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Վերջին անգամ Վրաստանում հավաքի ժամանակ եմ օգտվել:

Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
Չգիտեմ:

Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Այո սիրում եմ:

Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Բնազդաբար երևի:

Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Անշնորհքությունը:

Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Ես Լոնդոնում եղել եմ ու կարող եմ ասել, որ նման չեն:

Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
Սիրած հաղորդում չունեմ:

Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
Հրանտ Շահինյանը:

Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
Պեկինի:

Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Ընկերներիս հետ եմ սիրում հանգստանալ:

Քո սիրած մուլտֆիլմը:
«Թոմն ու Ջերին»:

Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Երկար ժամանակ հավաքների եմ եղել, չեմ տեսել:

Երբեմն ես կարոտում եմ…
Հայրենիքս:

Երբ ես փոքր էի, երազում էի…
Ֆուտբոլի գնալ:

Ես հիմնականում գումար եմ ծախսում…
Մեքենայիս վառելիքի համար:

Բոլորից համեղ պատրաստում է ….
Մայրիկս

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News