26 ապրիլի 2012 - 09:31 AMT
«Հայկական ժամանակ». 3-ամյա Ալենին մահացու վրաերթի ենթարկողը Հովիկ Աբրահամյանի եղբոր թոռնուհին է

«Հայկական ժամանակը» գրում է, որ ապրիլի 22-ին Մխչյան գյուղում 3-ամյա Ալեն Սիմոնյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդը ՀՀ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդու` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի դուստրն է: Այս մասին երեկ ասել է ինքը` Արսեն Աբրահամյանը: Նա հերքել է տեղեկությունը, թե օգնել է դստերը` Ալլային, խուսափել պատասխանատվությունից: «ՉԷ՞ որ ես եմ այս մարզում օրինապահությունը պահում: Ո՞նց կարա տենց բան լինի»,- ասել է նա` հավելելով, որ դուստրը ստորագրությամբ ազատ է արձակվել, և նախաքննություն է ընթանում: «Շատ դժվար է, իրեն... հիմա ինքը հոգեբանի հետ է շփվում: Սա դժբախտություն է: Ես այդ գյուղում եմ մեծացել: Իրանք անմիջապես մեի հարևանն են, ես իրանց ճանաչում եմ: Իմ մտավախությունն այն է, որ ժողովուրդը ճիշտ ընկալի, իսկ իմ էրեխու հետ կապված խնդիրը հաջորդ հարցն է»,- ասել է Աբրահամյանը: