21 մայիսի 2004 - 19:09 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՌԱԶՄԱՏՐԱՆՊՈՐՏԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԻԼ-76 ԻՆՔՆԱԹԻՌ
Նախօրեին Երեւան են ժամանել ռազմա-տրանսպորտային երկու ԻԼ-76 ինքնաթիռներ, որոնք Հայաստանը ձեռք է բերել Ռուսաստանից «այն մեթոդիկայով, որը կիրառվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում»: Այս մասին Երեւանում լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Նրա խոսքերով` «հայկական կողմն այդ ինքնաթիռները ձեռք է բերել ներքին ռուսաստանյան գներով»: