8 մայիսի 2012 - 16:23 AMT
Աշնանը Ազգային պատկերասրահում կբացվի Արուտչյան ընտանիքի ցուցահանդեսը

Աշնանը Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է Արուտչյան նկարիչների ընտանիքի ցուցահանդեսը: Այդ մասին լրագրողներին հայտնեց նկարիչ Ռուբեն Արուտչյանը: «Այնպես ստացվեց, որ բոլոր Արուտչյանների հոբելյանն է այս տարի: Լայնածավալ կերպով ներկայացվելու են Միքայելի աշխատանքները»: Այս տարի լրանում է Միքայիել Արուտչյանի 115, Սերգեյ Արուտչյանի 100, և Ռուբեն Արուտչյանի 65-ամյակը:

«Միքայիել Արուտչյանըհրաշալի մի վարպետ է, ով 20-30-ականների հայ գրաֆիկական արվեստի մեջ մեծ խոսք ասաց: Նա մոռացված մի նկարիչ է: Կարելի է ասել` Կոջոյան և Արուտչյան, 2 մեծ վարպետներ, ովքեր 20-30-ական թթ-ին հայ գրքի ձևավորման թատրոնի և ընդհանրապես մշակույթի կյանքում մեծ խոսք ասացին», ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Նրա խոսքով, դա պատմական մի ժամանակաշրջան էր, երբ Մոսկվայում Արուտչյանի նման նկարիչը Ֆավորսկու և Գոնչարովի շարքին է դասվել: