14 մայիսի 2012 - 17:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ռուբեն Մելքոնյան. Թշնամու լեզվի իմացությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար

Մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանում ադրբեջաներենի առաջին դասագիրքը, որի հեղինակն է նույն ֆակուլտետի դասախոս Լիլիթ Մովսիսյանը: Ըստ նրա, ադրբեջանագիտությունը, որն ուսումնասիրում են ԵՊՀ-ում 2008թ-ից, թուրքագիտության հետ մեկտեղ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Գիրքն ակադեմիական է և նախատեսված է ուսանողների, թուրքագետների, պատմաբանների համար: Թշնամու լեզուն պետք է իմանալ, ասել է Մելքոնյանը:

Անդրադառնալով հայագիտության հարցին Ադրբեջանում՝ Մելքոնյանն ասել է, որ այն չափազանց քաղաքականացված է Ադրբեջանում և ենթարկված է «թշնամու կերպարի» ձևավորմանը, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ադրբեջանագիտությունը գիտական մակարդակի վրա է դրված: Փոխդեկանը նաև նշել է, որ «Ադրբեջան. և «ադրբեջանագիտություն» տերմինները բավականին հարաբերական են, քանի որ մեր «ոչ բարյացակամ» հարևաննի կատարած լեզվական փոխառություններից մեկն են:

Գրքի ֆինանսավորումը ստանձնել է Արցախբանկը:

ՖՈՏՈՇԱՐՔ