26 հուլիսի 2012 - 21:46 AMT
Ռաուլ Կաստրո. Կուբայի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն մի շարք կտրուկ հայտարարություններ է կատարել` ելույթ ունենալով Մոնկադոյի զորանոցների գրոհի 59-ամյակի պատվին, որից սկսվեց կուբական հեղափոխությունը:

Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ Գուանտանամո գավառում` Կաստրոն հայտնել է, որ կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, բայց պայմանով, որ դա հավասարների երկխոսություն է լինելու:

Նրա խոսքով` Կուբան պատրաստ է քննարկել երկրում մարդու իրավունքների պահպանման հետ կապված իրադրությունը, եթե ԱՄՆ-ն պատրաստ է նման քննարկման:

Կուբայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 50 տարի առաջ, հաղորդում է BBC-ն: