Լիլիթ Մկրտչյանը Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրիում ոչ ոքի է խաղացել Ցզյու Վենցզյունի (Չինաստան) հետ: Էլինա Դանիելյանը սև ֆիգուրներով զիջել է Նադեժդա Կոսինցևային (Ռուսաստան):
Ռուան Լուֆեյը (Չինաստան) առավելության է հասել իր հայրենակցուհի Չժաո Սյուեի հանդեպ, իսկ Հու Իֆանը (Չինաստան) հաղթել է Եկատերինա Կովալևսկայային (Ռուսաստան):
Մնացած պարտիաներն ավարտվել են ոչ ոքի. միավորները կիսել են Եկատերինա Լագնոն (Ուկրաինա) և Նինո Խուրցիձեն (Վրաստան), Բատհույագ Մոնգոնտուուլը (Մոնղոլիա) և Գամպի Կոներուն (Հնդկաստան):