18 սեպտեմբերի 2012 - 10:38 AMT
Փարիզում թուրքերն ու ադրբեջանցիները հանրահավաք կանցկացնեն Հայաստանի դեսպանատան առջև

Մի քանի թուրքական և ադրբեջանական կազմակերպություններ բողոքի ակցիա կանցկացնեն Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև: Ցույցը կազմակերպել է Ֆրանսիայի թուրքական ֆեդերացիան` Նիդեռլանդների և Գերմանիայի ադրբեջանական լոբբի աջակցությամբ: Ինչպես հաղորդում է ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, ակցիան նախաձեռնվել է ի պատասխան Իլհամ Ալիևի կատարելիք այցի առնչությամբ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև Ֆրանսիայի հայկական համայնքի կազմակերպած ցույցի:

Նախագահ Ալիևը մասնակցելու է Լուվրում «Իսլամի արվեստը» ցուցահանդեսի շնորհանդեսին, ինչպես նաև հանդիպելու է գործունյա շրջանակների ներկայացուցիչներին: Նախատեսվում է նաև նրա հանդիպումը նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ` չնայած Ֆրանսիայի հայկական համայքնի բողոքին: